ԱՄՆ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում վերջին տասնամյակների լավագույն արդյունքն են գրանցել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում գրանցելով վերջին տասնամյակների լավագույն արդյունքը, Ներկայացուցիչների պալատում կունենա առնվազն 258 տեղ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը՝ նշելով, որ այս արդյունքը կուսակցության համար ամենամեծ հաջողությունն է 1992 թվականից ի վեր։

Մի քանի ընտրատեղամասերում հաղթողների անունները դեռևս հայտնի չեն։

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները կունենան առնվազն 173 տեղ։

435 անդամ ունեցող Ներկայացուցիչների պալատում գրանցված արդյունքը ձևավորում է իշխանության բաժանման նոր իրավիճակ․ Սենատը նույնպես գտնվում է դեմոկրատների վերահսկողության ներքո, մինչդեռ Սպիտակ տանը ղեկավարը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետական է։

Ընտրություններում հաջողությունից հետո դեմոկրատները պատրաստվում են ներկայացնել իրենց աշխատանքի առաջին 100 օրվա օրակարգը՝ կենտրոնանալով կյանքի թանկացման խնդրի լուծման վրա։ Միաժամանակ նրանք նախատեսում են ակտիվ վերահսկողություն իրականացնել Թրամփի նախագահական ժամկետի մնացած ժամանակահատվածում։

Դեմոկրատների մեծամասնությունն ավելի մեծ կլինի, քան կուսակցությունն ուներ 1992 թվականին Բիլ Քլինթոնի՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց կամ 2008 թվականին Բարաք Օբամայի հաղթանակից հետո։ Այդ ընտրություններից հետո դեմոկրատներն ապահովել էին համապատասխանաբար 258 և 257 տեղ։ Այս արդյունքը, սակայն, չի հասնում Ֆրանկլին Ռուզվելտի նախագահության տարիներին գրանցված պատմական ցուցանիշին, երբ դեմոկրատների մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում գերազանցում էր 300 տեղը։

ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին։

Ընտրությունների արդյունքում ձևավորվող 120-րդ գումարման Կոնգրեսն իր աշխատանքը կսկսի 2027 թվականի հունվարի 3-ին։

Հայերեն

Հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը

ԱՄՆ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում վերջին տասնամյակների լավագույն արդյունքն են գրանցել

Թուրքիայում անցկացված COP31-ի մասնակիցները ձախողել են վերջնական փաստաթղթի ընդունումը

Ռազմավարական գործընկերությունը նոր մակարդակի կբերի Հայաստան-Ռումինիա հարաբերությունները․ Սերգեյ Մինասյան

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները