Կոպենհագենն ու Նուուկն ինքնիշխանության երաշխիքների դիմաց ԱՄՆ-ին հասանելիություն են տրամադրել դեպի Գրենլանդիա

2 րոպեի ընթերցում

Դանիայի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել Դանիայի, Գրենլանդիայի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության և պաշտպանության վերաբերյալ նոր համաձայնագրին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Փաստաթուղթը, որը կոչված է լուծելու կղզու նկատմամբ Դոնալդ Թրամփի հավակնություններով պայմանավորված դիվանագիտական ​​ճգնաժամը, թույլ է տալիս ԱՄՆ զինված ուժերին ընդլայնել իրենց ներկայությունն Արկտիկայում և հիմք է նախապատրաստում «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության առաջադեմ համակարգի տեղակայման համար։

Դանիայի 179 տեղ ունեցող խորհրդարանում նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, առանց քննարկումների։ Նիստին ներկա բոլոր 109 պատգամավորները հավանություն են տվել փաստաթղթին։։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ին, համաձայնագիրը վավերացվել էր Գրենլանդիայի խորհրդարանի կողմից (16 կողմ, 7 ձեռնպահ, 0 դեմ)։ Դանիայի կողմից հաստատվելուց հետո համաձայնագիրն ուժի մեջ է մտնում և չի պահանջում վավերացում ԱՄՆ Սենատի կողմից։

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի և Գրենլանդիայի կառավարության ղեկավար Ենս Ֆրեդերիկ Նիլսենի կողմից ստորագրված փաստաթուղթը թարմացնում է 1951 թվականի պաշտպանական հիմնարար համաձայնագիրը։

Հայերեն Русский

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը

Կոպենհագենն ու Նուուկն ինքնիշխանության երաշխիքների դիմաց ԱՄՆ-ին հասանելիություն են տրամադրել դեպի Գրենլանդիա

Ծովինարում հիմնանորոգվում է 4 փողոց

Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի լաբորատորիան համալրվել է օդի, հողի և ջրի մոնիտորինգի ժամանակակից սարքավորումներով

Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովն իր փորձով և վարժընթացներով պատրաստ է աջակցել ՀՀ իշխանություններին

Երևանում կասեցվել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը

Կա մեծ հավանականություն, որ առաջիկա տասնամյակներում Կայան-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Սպիտակ-Գյումրի-Ախուրիկ ավտոճանապարհը լինելու է մեր տարածաշրջանի ամենածանրաբեռնված ճանապարհներից. ՀՀ վարչապետ

Պուտինն ամփոփել է Թրամփի և Սի Ծինփինի հետ հանդիպման արդյունքները

Վարդենիս համայնքում կայացել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը