1 րոպեի ընթերցում
Ազգային ժողովը նոյեմբերի 19-ին աշխատանքները կշարունակի մինչև ժամը 20։00-ն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրացուցիչ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Երեկոյան նիստը նախատեսված է ժամը 18։30-ից մինչև 20։00-ն։
Խորհրդարանում շարունակվում է «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը։