Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Անվտանգության խորհրդի լուծարման լուրերին

2 րոպեի ընթերցում

Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման դեպքում Անվտանգության խորհուրդն այլևս սահմանադրական մարմին չի լինելու, սակայն անվտանգության հարցերով համապատասխան կառույց կգործի. այն կարող է ունենալ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի կարգավիճակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում Անվտանգության խորհուրդը լուծարվելու է։ 

«Անվտանգության խորհրդի ինստիտուտը 99 տոկոսով առկա է միայն հետխորհրդային երկրներում, որոնք նախագահական կառավարման համակարգ ունեն։ Մեր երկիրը խորհրդարանական է, և փաստացի Անվտանգության խորհրդի գործառույթները Կառավարությունն այսօր կարողանում է ինքնուրույն իրականացնել։ Բայց, քանի որ այդ ինստիտուտն ամրագրված է Սահմանադրությամբ, մենք գործում ենք Սահմանադրության պահանջի համաձայն։ Սա չի նշանակում, որ Հայաստանը անվտանգության մարմին չի ունենալու կամ նման կառույց չի գործելու։ Այն պարզապես կարող է այլ անվանում ունենալ»,- ասել է Սիմոնյանը։

Անդրադառնալով իր հետագա գործունեությանը՝ Սիմոնյանը նշել է, որ չի բացառում որևէ այլ պաշտոնում կամ գործառույթով ներգրավվելու հնարավորությունը, սակայն հավելել է, որ դա վարչապետի որոշելու հարցն է։

Հայերեն English Русский