Փաշինյանը խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ է համարում Ալիևի հետ համաձայնագրի ստորագրումը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին։

Փաշինյանը կարևորել է քննարկումների հիմնական հասկացությունները հստակեցնելը՝ նշելով, որ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրեն հակամարտության կողմերի ղեկավարները։

«Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի։ Ովքե՞ր են ստորագրելու, ժողովուրդ ջան, խաղաղության համաձայնագիրը։ Մյուս ստորագրողը լինելու է Ալիևը »,- ասել է վարչապետը։

Նա «ալիևյան խաղաղություն» բնորոշմանը հակադարձել է՝ ընդգծելով փաստաթղթի երկկողմ բնույթը։

Փաշինյանի խոսքով՝ հակամարտության հետ առնչություն չունեցող որևէ այլ պետության ղեկավարի հետ փաստաթուղթ ստորագրելը չի կարող խաղաղություն ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Վարչապետը հիշեցրել է Ալիևի հետ արդեն ստորագրված Վաշինգտոնի հռչակագիրը՝ միաժամանակ ընդգծելով հաջորդ փաստաթղթի անհրաժեշտությունը։

«Ես Ալիևի հետ պետք է թուղթ ստորագրեմ։ Արդեն ստորագրել եմ մի հատ։ Մի հատ էլ պետք է ստորագրեմ, որ խաղաղությունը դառնա անշրջելի»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա դիմել է նաև խորհրդարանական մեծամասնությանը՝ կոչ անելով չընդունել այնպիսի բանավեճի տրամաբանություն, որում Ադրբեջանի նախագահի հետ բանակցելն ու փաստաթուղթ ստորագրելը ներկայացվում են որպես մեղադրանք։

«Եթե թույլ չեք տալիս, ես չգիտեմ ուրիշ ձև, ժողովուրդ ջան, խաղաղություն հաստատելու»,- ասել է վարչապետը՝ խոսելով Ալիևի հետ համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտության մասին։

Փաշինյանն ընդգծել է, որ բանակցությունների հասցեատերը պայմանավորված է հակամարտության կողմով։

«Ես հիմա խաղաղության վերաբերյալ բանակցում եմ Ադրբեջանի և Ադրբեջանի նախագահի հետ։ Ուրիշ մարդկանց հետ գնամ բանակցեմ՝ կներեք, ես դրա իմաստը չեմ տեսնում, որովհետև կոնֆլիկտն Ադրբեջանի հետ է եղել, խաղաղությունն էլ՝ Ադրբեջանի հետ»,- նշել է նա։

 

Հայերեն Русский

Սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան

Փաշինյանը հայտնել է Հայաստանում Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին պատկանող շենքերի մասին

Փաշինյանը խաղաղությունն անշրջելի դարձնելու համար անհրաժեշտ է համարում Ալիևի հետ համաձայնագրի ստորագրումը

ԱԽՏՀ գագաթնաժողովի մասնակիցները հորդորել են արհեստական բանականության կարգավորման համակարգ ստեղծել

Սուրեն Պապիկյանը Պալ Ջոնսոնի հետ քննարկել է Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները

Հայաստանն ու Պանաման պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը բնապահպանության ոլորտում

«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար». կայացել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան

Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան շարժումից հրաժարվելու իր դիրքորոշումը

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Վարչապետը զգուշացրել է նաև գործող իշխանության ներկայացուցիչներին հափշտակությունների համար պատասխանատվության մասին