Podcast-Sport. Անի Հովսեփյանը՝ պրոֆեսիոնալ ռինգում իր հաջորդ մենամարտի ու Օլիմպիական խաղերին հնարավոր մասնակցության մասին

1 րոպեի ընթերցում

Անկախ Հայաստանի կանանց բռնցքամարտի միակ չեմպիոն Անի Հովսեփյանն օրեր անց պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի իր 3-րդ մենամարտը, որը կկայանա Անգլիայում:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հովսեփյանին, որի հետ խոսել ենք պրոֆեսիոնալ ռինգում ունեցած նախորդ ու գալիք մենամարտերից, սիրողականից պրոֆեսիոնալ բռնցքամարտին անցմանը, Լոս Անջելեսի 34-րդ Օլիմպիական խաղերին նրա հնարավոր մասնակցությունից:

«Միշտ ցանկացել եմ լինել պրոֆեսիոնալ բռնցքամարտում, սակայն կարծում եմ, որ ցանկացած մարզիկ միշտ էլ ձգտում է մասնակցել Օլիմպիական խաղերին: Ինձ համար դեռևս երազանք է մնում Օլիմպիական խաղերին մասնակցելը»,-ասաց Հովսեփյանը:

Մանրամասները`  Podcast-ում 

Հայերեն