ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և Հայաստան–Ճապոնիա հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար։ ՀՀ վարչապետը նշել է, որ վերջին տարիներին երկկողմ համագործակցությանը հաղորդվել է նոր խթան, ինչին նպաստել է նաև իր պաշտոնական այցը Ճապոնիա։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շահագրգռված  հարաբերությունների հետևողական զարգացմամբ ու ընդլայնմամբ, և պատրաստ է շարունակել ակտիվ քաղաքական երկխոսությունը այդ նպատակով։

Դեսպան Աոկի Յուտական հավելել է, որ Ճապոնիայի Կառավարությունը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը, ու պատրաստ է աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերին, ինչպես նաև առաջիկայում երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը։

Հայերեն English فارسی Русский

Թթուջուր գյուղում մարզական այգի է կառուցվում

Թրամփը Չինաստան այցից առաջ հայտարարել է Ֆիլիպինների հետ պաշտպանական համագործակցությունն ընդլայնելու մասին

Ֆինանսների նախարարն աղքատության նվազում է ակնկալում կենսաթոշակների բարձրացումից ու առողջության ապահովագրությունից

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ճապոնիայի դեսպանի հետ

Գեղհովիտի Ալբերդ կիկլոպյան ամրոցը

Խորհրդարանական ընդդիմությունը Սահմանադրության շուրջ քննարկումների առանցքում դնում է Անկախության հռչակագրին հղումը

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով

Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը

Պակիստանի քաղաքացուն 27,5 տարվա ազատազրկման են դատապարտել Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու համար

Հայաստանը նպատակ ունի ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը բոլոր հիմնական շուկաներ. Գևորգ Պապոյան