ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հաստատության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության համար՝ ընդգծելով երկկողմ կառուցողական երկխոսության կարևորությունը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման համատեքստում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք կարևոր հարցեր։ Անդրադարձ է կատարվել քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների ապահովմանը, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը, պահման պայմաններին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտներում առկա մարտահրավերներին, կալանքի կիրառման պրակտիկային, Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքներին առնչվող հարցերին։

Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և իրականացված աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով երկխոսության և համագործակցության շարունակականության կարևորությունը։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։

Հայերեն English

Պակիստանի քաղաքացուն 27,5 տարվա ազատազրկման են դատապարտել Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու համար

Հայաստանը նպատակ ունի ավելացնել հայկական ծագման ապրանքների արտահանումը բոլոր հիմնական շուկաներ. Գևորգ Պապոյան

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Հորմուզի նեղուցում էմիրաթական ընկերության նավի վրա հարձակման հետևանքով 11 նավաստի է վիրավորվել

Կապիտալ ծախսեր իրականացնելու կարողություններն էապես զարգացել են․ Վահե Հովհաննիսյան

Նարեկ Կարապետյանն առաջարկում է բյուջեում առաջնահերթություն տալ արտադրության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը

Կառավարությունը նախատեսում է բարձրացնել միկրոձեռնարկատիրության շեմը

Շատ կցանկանայի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվեր. Գերմանիայի ԱԳ նախարար

ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրերը

Հայաստանի անվանական ՀՆԱ-ն 2027 թվականին կկազմի 13.6 տրիլիոն դրամ. Վահե Հովհաննիսյան