Գործարկվել է «Ուսուցչի ԱԲ ուղեցույց» հայալեզու պորտալը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է «Ուսուցչի ԱԲ ուղեցույց» հայալեզու պորտալը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Այն օգնում է դասավանդողներին կողմնորոշվել արհեստական բանականության գործիքների բազմազանության մեջ և ընտրել ուսումնական ծրագրին համապատասխան գործիքակազմ։ Պորտալում ներկայացված 65 ԱԲ գործիքները խմբավորված են 10 բաժիններում՝ ըստ ուսումնական նպատակների և խնդիրների։

Պորտալում կան ավելի քան 100 արդյունավետ հրահանգների օրինակներ, որոնք կազմվել են ՀՀ կրթական ծրագրի բովանդակությունից բխող իրական օրինակներով։ Գործիքների ընտրությունը հիմնված է արդյունավետության, էթիկայի և սովորողների անվտանգության սկզբունքների վրա։ Տեղեկությունները ստուգված են գործիքների պաշտոնական կայքերում 2026 թ. հոկտեմբերի դրությամբ։

Պորտալը հավասարապես հարմար է համակարգչով, պլանշետով և հեռախոսով օգտագործման համար։

Հայերեն English