Աշխարհի թոփ 50 բուհերի ուսանողների զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է դարձնել 32-ը

2 րոպեի ընթերցում

Աշխարհի թոփ 50 բուհերի ուսանողների զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է դարձնել 32-ը

Կառավարությունն առաջարկում է աշխարհի թոփ 50 համալսարաններում սովորող ՀՀ քաղաքացիների համար զորակոչի ենթակա լինելու շեմը 27-ի փոխարեն դարձնել 32-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Նախորդ տարի կատարված համապատասխան լրացումների արդյունքում հնարավորություն էր տրվել աշխարհի հեղինակավոր թոփ 50 բուհերում կրթություն ստացած քաղաքացիներին ուսումնառությունից հետո աշխատանքի անցնել Կառավարության սահմանված կարգով ու պայմաններով։ Օրենքի գործարկման ընթացքում ի հայտ է եկել մեկ սահմանափակում, որը կարող է խոչընդոտել ծրագրի ամբողջական իրականացմանը: Խոսքը զորակոչի տարկետման ենթակա լինելու տարիքային վերին շեմի մասին է։ Ասպիրանտուրայում կամ մագիստրատուրայում սովորող որոշ քաղաքացիների՝ ուսումնառությունից հետո 3 տարի աշխատելու ընթացքում լրանում է 27 տարեկանը, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում լիարժեքորեն օգտվել տարկետման այս իրավունքից։ Օրենքի նախագծով առաջարկվում է զորակոչի ենթակա լինելու տարիքային վերին շեմը միայն այս խմբի քաղաքացիների համար սահմանել 32 տարեկանը»,- ասաց նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նշեց՝ 40 քաղաքացիներից, որոնք ավարտել էին ուսումը և կարող էին անցնել աշխատանքի, արդեն դիմել է 21-ը։

Օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն: Այն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:

Հայերեն

ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային ռեկորդային՝ 8 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցության տրամադրումը

Նոր հնարավորություն հայկական բիզնեսի համար․ իր գործունեությունն է սկսում Հայ-հունգարական գործարար խորհուրդը

Աշխարհի թոփ 50 բուհերի ուսանողների զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է դարձնել 32-ը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ

Վրաստանը Հայաստանին է հանձնել մի շարք ծանր հանցագործությունների համար հետախուզվողին

Իսպանիայում տեղատարափ անձրևների պատճառով  սողանքներն արգելափակել են երկաթուղիները

Մարտական ​​գործողություններից փախած եմենցիների թիվը գերազանցել է 340 հազարը

Գտաշեն-Կամխուտ ճանապարհի կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը

Ծաղկաձորում մեկնարկել է «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելումը» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթացը