Կապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ

2 րոպեի ընթերցում

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը շարունակում է Կապանի հարավային կողմում՝ Ողջի գետի աջափնյա անտառապատ տարածքում գտնվող հնավայրի պեղումները, որոնք մեկնարկել են դեռևս 2024 թվականին։ Աշխատանքներն իրականացվում են Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ Հնագիտական արշավախումբը ղեկավարում է հնագետ Գագիկ Սարգսյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից հայտնում են, որ պեղումները հիմնականում իրականացվում են արքայանիստ միջնաբերդի և արքունական պալատի տարածքում։

«Դեռևս 2025 թվականին հողի տակից բացվել էին վաղմիջնադարյան եռանավ բազիլիկ եկեղեցու հիմքերը։ Հայտնաբերվել էր նաև ձիթհան, որի քարը պահպանվել է։ Այս տարվա պեղումների ընթացքում հնավայրի եզրին բացվել է սրբատաշ քարից պատրաստված կրակարան-հնոց, որով, հնագետների նախնական վարկածի համաձայն, տաքացվել է բաղնիքի ջուրը։ Մասնագետների կարծիքով՝ այդ հատվածում եղել են բաղնիքներ և այլ տնտեսական կառույցներ։ Վերջին պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխը, որն արդեն հանձնվել է Կապանի երկրագիտական թանգարանին։ Գտնվել են նաև մագաղաթյա մատյանի կազմի փակիչի մասեր։ Նոյեմբերի 10-ին հողի շերտի տակից հայտնաբերվել են երկու մետաղադրամ, միջնադարյան ապակու բեկոր, նույն ժամանակաշրջանի մի քանի երկաթյա մեխ-գամեր, ինչպես նաև կավե ամանների բեկորներ»,-նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

Հնագիտական արշավախմբի ղեկավար Գագիկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ առաջիկա օրերին այս տարվա պեղումների աշխատանքները կավարտվեն։ Աշխատանքներին խանգարում են նաև եղանակային պայմանները։

Հայերեն Русский

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

Կապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ

Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Սուրեն Գրիգորյանը հերքել է մարզերից Երևան մուտք գործող մեքենաների սահմանափակման մասին լուրերը

«Դուստր Մարիաննա»-ի «Yerevan Kat բրիկետ» և «Yerevan Kat gusto» անվանումներով պաղպաղակներում խախտումներ են հայտնաբերվել

Հորդանանն արգելափակել է Telegram-ը

Տիգրան Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների հիմնական պատճառները

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երրորդ ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք

Վարսերի մանկապարտեզի նորաբաց խումբն ապահովվել է ջեռուցման համակարգով և նոր գույքով