Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։

Վարչապետը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին:

Այցի շրջանակում նախատեսված են նաև վարչապետ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ:

Հայերեն English