1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի մահվան մասին: Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում: Նա հարուստ ստեղծագործական գործունեություն է ծավալել օպերայի և բալետի թատրոնում, ղեկավարելով պարարվեստի ուսումնարանը՝ նպաստել նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործին: Նորայր Մեհրաբյանի հիմնադրած «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթը Հայաստանի ինքնատիպ պարախմբերից մեկն է, որը լավագույնս ներկայացնում է նրա ստեղծագործական միտքը: ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նորայր Մեհրաբյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ պարարվեստի բոլոր երկրպագուներին»,- ասված է ուղերձում: