ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց «Պատմական դռներ» շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը

6 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ընդգծեց, որ միջոցառումն իր շուրջ է  համախմբել ՀՀ կենտրոնական բանկին, որը նախաձեռնության և գաղափարի հեղինակն է, Հայաստանի պատմության թանգարանին, որի հիմնական ցուցադրության գանձերից է Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը և Հայաստանի ազգային պատկերասրահին։

Հակոբյանը նշեց, որ այժմ պատկերասրահի ցուցասրահներից մեկում ժամանակավոր ցուցադրության շրջանակում դեմ առ դեմ ներկայացվում են Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը և նշանավոր նկարիչ Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցը, որում լիովին նույնությամբ ու մանրամասնությամբ պատկերված է վերոնշյալ եկեղեցու դուռը։

«Շատ հուզիչ պահ է, որովհետև ստեղծումից 130 տարի անց  «Լքյալը» կտավն առաջին անգամ հայտնվել է Հայաստանում։ Այն բավականին դժվարությամբ բերվել է Ղազախստանի ազգային պատկերասրահից։ Այս երկխոսության յուրատիպ միջավայրում այդ երկու նմուշները՝  բնօրինակ դուռը և կտավում պատկերված դուռը հանդիպել են»,-ընդգծեց Հակոբյանը՝ կարևոր նախաձեռնության համար շնորհակալություն հայտնելով ՀՀ կենտրոնական բանկին։

Ըստ տնօրենի՝ նախագծի գաղափարային հիմքում հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումը, արժևորումն ու նորովի մատուցումն են։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ գաղափարի շուրջ քննարկումները սկսել են 2024 թվականից։

«Կենտրոնական բանկի մեր գործընկերների հետ մտածում էինք՝ ինչպես առավել կարևորել մեր մշակութային  ժառանգությունն ու ինչպես ավելի արդյունավետ օգտագործել այս մեթոդն այն հանրահռչակելու համար։ Կարծես՝ ստացվեց, և վստահ եմ, որ նախաձեռնությունը շարունակական կլինի»,-նշեց փոխնախարարն ու հավելեց՝ Հայաստանի պատմության թանգարանն արժեքավոր դռների լուրջ հավաքածու ունի, իսկ 2026-ին թանգարանը հարստացավ ևս մեկ նմուշով. ՀՀ կառավարության որոշմամբ՝ Լոնդոնի «Սեմ ֆոգ» ցուցասրահից ձեռք բերվեց հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը։

Փոխնախարարը հույս ունի, որ թանգարանում պահվող մյուս նմուշները ևս ժամանակի ընթացքում  տեղ կգնեն հուշադրամների վրա։

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը կարծում է՝ մեր մշակութային ժառանգությունն ունի ապագայի բանաձևեր, որոնք անհրաժեշտ է պատշաճ վերակոդավորել և դիտարկել որպես ապագա ճանապարհի ուղղորդիչ սցենարներ։ «Շատ խորհրդանշական է նաև այն առումով, որ Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը, որը 500 տարի առաջ սահման էր տարածության, այսօր սահման է ժամանակի միջև և սահմանազատում է անցյալը, ներկան, ապագան։ Այդ մշակութային արժեքի շնորհիվ կարողանում ենք ժամանակի միջով վերադառնալ անցյալ և այնտեղից կորզել, վերցնել մեր արժեքային կոդի պակասող  բաղադրիչները, որոնք մեզ թույլ կտան քայլել դեպի ապագա»,-ասաց նա։

Քթոյանը հուշադրամի թողարկումը Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը հանրահռչակելու, արժևորելու, վերաիմաստավորելու ևս մեկ առիթ, հնարավորություն համարեց։  Նրա խոսքով՝ դեռևս 1486 թվականին պատրաստված փորագրազարդ փայտե դուռը հայկական միջնադարյան կիրառական արվեստի հետաքրքիր, կարևոր նմուշներից է։ «Յուրաքանչյուր նման թողարկում հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել պատմական հիշողությունը, այլև մեր մշակութային  ժառանգությունը ներկայացնել ավելի լայն շրջանակի՝ այդ թվում  միջազգային դրամագիտական շրջանակն»,-շեշտեց Արմեն Քթոյանը։

Միջոցառումն անցկացվեց Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» կտավի և դրանում պատկերված պատմական դռան համատեղ ցուցադրության շրջանակում՝ խորհրդանշելով հայկական մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման կարևորությունը։

«Սևանավանք» արծաթե հուշադրամն առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը: Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո:

Դիմերես` ՀՀ զինանշանը: Դարձերես` Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը (1486 թ.):

Հուշադրամը հատվել է B.H. Mayer Mint դրամահատարանում, Գերմանիա:

«Պատմական դռներ» հուշադրամների շարքի առաջին՝ «Սևանավանք» արծաթե հուշադրամի շնորհանդեսը

«Պատմական դռներ» հուշադրամների շարքի առաջին՝ «Սևանավանք» արծաթե հուշադրամի շնորհանդեսը

«Պատմական դռներ» հուշադրամների շարքի առաջին՝ «Սևանավանք» արծաթե հուշադրամի շնորհանդեսը

«Պատմական դռներ» հուշադրամների շարքի առաջին՝ «Սևանավանք» արծաթե հուշադրամի շնորհանդեսը

«Պատմական դռներ» հուշադրամների շարքի առաջին՝ «Սևանավանք» արծաթե հուշադրամի շնորհանդեսը

«Պատմական դռներ» հուշադրամների շարքի առաջին՝ «Սևանավանք» արծաթե հուշադրամի շնորհանդեսը

«Պատմական դռներ» հուշադրամների շարքի առաջին՝ «Սևանավանք» արծաթե հուշադրամի շնորհանդեսը

«Պատմական դռներ» հուշադրամների շարքի առաջին՝ «Սևանավանք» արծաթե հուշադրամի շնորհանդեսը

Հայերեն English

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Եվրոպան չպետք է ընկնի Ռուսաստանի ծուղակներն Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Կայա Կալաս

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց «Պատմական դռներ» շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը

Համբարձում Մաթևոսյանը Սայմոն Սթիլի հետ հանդիպմանը ներկայացրել է 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը

Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել մինչև 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների. ԻՀՊԿ

Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները