Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նոյեմբերի 13-ին դրականորեն է արձագանքել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների առաջիկա փոխանակմանը, ինչպես նաև հասկանալի համարել, որ Եվրոպան պետք է դերակատարում ունենա բանակցություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Democrata պարբերականը:

«Ես ողջունում եմ գերիների փոխանակումը և կարծում եմ, որ միանգամայն ակնհայտ է՝ Եվրոպան պետք է մասնակցի խաղաղության բանակցություններին՝ ինչպես մեր շահերը պաշտպանելու, այնպես էլ Ուկրաինային աջակցելու համար», - ընդգծել է ֆոն դեր Լայենը Դուբլինում ԵՄ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին ժամանելիս լրագրողների հետ զրույցում։

Նոյեմբերի 12-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնուհետև Դուբլինում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մասնակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակման նախապատրաստմանը, որը կընդգրկի հազարավոր մարդկանց։ Նա նաև նշել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են, որ բանակցություններում ներգրավված լինի նաև Եվրոպան։

Եվրոպա

Քուշները հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին

Հայերեն Русский

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց «Պատմական դռներ» շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը

Համբարձում Մաթևոսյանը Սայմոն Սթիլի հետ հանդիպմանը ներկայացրել է 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը

Ֆոն դեր Լայենը հասկանալի է համարել ՌԴ-Ուկրաինա բանակցություններին Եվրոպայի ներկայությունը և ողջունել է գերիների առաջիկա փոխանակումը

Իրանը կարող է հրթիռային հարված հասցնել մինչև 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների. ԻՀՊԿ

Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար