Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզի շենքի ներքին ու արտաքին հարդարման և բակային տարածքի բարեկարգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 242 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ Օգոստոսից մեկնարկած շինարարական աշխատանքները կավարտվեն տարեվերջին։

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզի 3-րդ մասնաշենքը հիմնանորոգվել է 2025 թվականին՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 84 միլիոն դրամ, որի 80 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 20 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզն այժմ աշխատում է 6 խմբով, ուր հաճախում է 150 երեխա։

Հայերեն

Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում քննարկել է Հայաստանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության համագործակցության զարգացումը

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային