ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է «Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, փոխնախարարը շրջել է գրադարանի տարածքում, ծանոթացել միջոցառումների դահլիճին, ընթերցասրահներին, գրքային ֆոնդին, ընթերցողների սպասարկման պայմաններին և մյուս ենթակառուցվածքներին։

Քննարկվել են գրադարանի գործունեության հիմնական ուղղություններ, ձեռքբերումներն ու զարգացմանն ուղղված ծրագրերը՝ ևս մեկ անգամ ընդգծելով գրադարանների դերը ընթերցանության խթանման, համայնքների կրթական և մշակութային կյանքի զարգացման գործում:

Ալֆրեդ Քոչարյանը հետաքրքրվել է գրադարանի աշխատանքային առօրյայով, իրականացվող բազմաբնույթ ծրագրերով և զարգացման հեռանկարներով։ Նա դրական է գնահատել գրադարանում ստեղծված միջավայրը և իրականացված աշխատանքները՝ կարևորելով  նաև պետական և համայնքային գրադարանների միջև ակտիվ համագործակցությունը:

Գրադարանն ունի  3 մասնաճյուղ և ակտիվորեն համագործակցում է հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների, երաժշտական և գեղագիտական զարգացման ու ստեղծագործական կենտրոնների հետ, աշխատանքներ են տարվում  գրքային հավաքածուն նոր հրատարակություններով համալրելու ուղղությամբ։ Գրադարանում անցկացվում են տարաբնույթ հանդիպումներ, տիկնիկային ներկայացումներ, հեքիաթի ժամեր, մուլտֆիլմերի և ֆիլմերի ցուցադրություն, գրքի քննարկումներ, կրթական ծրագրեր, խաղ-մրցույթներ, ավանդույթներին և ազգային ծեսերին նվիրված տոնակատարություններ։ Պարբերաբար կազմակերպվում են նաև ուսուցման խմբակներ, վարպետաց դասեր:

Նախարարի տեղակալին և նրան ուղեկցող ԿԳՄՍՆ ներկայացուցիչներին գրադարանում ողջունել են նաև Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան թիվ 168 հիմնական դպրոցի  սաները՝ ՀՀ պետական օրհներգի կատարմամբ։

Հայերեն

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «լուծել Կուբայի հետ կապված հարցը» մինչև իր նախագահության ավարտը