436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համար Գեղարքունիքի մարզին հատկացնել 436 միլիոն 797,4 հազար դրամ։

«Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից տեղեկացրին, որ 109 միլիոն 156,7 հազար դրամ հատկացվել է Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրերում ոռոգման ջրի գրագծերի կառուցման համար։

9 միլիոն 273,2 հազար դրամ հատկացվել է Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի համայնքային նշանակության փողոցների ասֆալտապատման համար։

77 միլիոն 539,9 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքի, Աստղաձոր, Վերին Գետաշեն բնակավայրերի կենտրոնական ճանապարհներին նոր լուսավորության համակարգերի կառուցման համար։

85 միլիոն 993,2 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքի Չարենց և Հրաչյա Ներսիսյան փողոցների երկկողմանի մայթերի սալիկապատման համար։

14 միլիոն 996,5 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վաղաշեն, Աստղաձոր բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցման համար։

45 միլիոն 379,9 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Մադինա բնակավայրի ներհամայնքային փողոցների հիմնանորոգման համար։

76 միլիոն 027,2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում ոռոգման ջրատարների կառուցման համար։

18 միլիոն 430,8 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում բետոնե սալարկման աշխատանքների իրականացման համար։

Հայերեն

Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքներ

ԱՄՆ պետքարտուղարությունը «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում չեղարկել է շուրջ 6000 վիզա

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները

ԿԳՄՍ փոխնախարարին է ներկայացվել Երևանի Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի գործունեությունը

436 միլիոն 797 հազար դրամ՝ Գեղարքունիքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը

Մոսկվայում մեքենա է պայթեցվել, որի հետևանքով տուժել է Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականը

Ստավրոպոլի առևտրի կենտրոնում կանխվել է ահաբեկչություն իրականացնելու փորձը

Էստոնիան ևս 6,5 միլիոն եվրոյի օգնություն կհատկացնի Ուկրաինային

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է «լուծել Կուբայի հետ կապված հարցը» մինչև իր նախագահության ավարտը