Երևանում զբոսայգում ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը

1 րոպեի ընթերցում

Երևանում Օղակաձև զբոսայգում ձերբակալվել է մայրաքաղաքի բնակիչ 48-ամյա մի տղամարդու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 13-ից նա հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով։ 

Խափանման միջոց է ընտրվել կալանքը։

48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։

Նախաքննությունը շարունակվում է։

Հայերեն