1 րոպեի ընթերցում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ թիրախավորել և ոչնչացրել է Բահրեյնում գտնվող ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոտեղորոշիչ կայան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ այս հարվածը պատասխանն է եղել Հորմուզի նեղուցի ափին գտնվող իրանական Սիրիկ քաղաքի հեռահաղորդակցության աշտարակին հասցված ավիահարվածի։
«Սա լուրջ նախազգուշացում է թշնամուն՝ դադարեցնելու իր օդային սադրանքներն ու նավթի մաքսանենգ փոխադրումը Հորմուզի նեղուցով։ Նման խախտումների և ագրեսիվ գործողությունների կրկնության դեպքում ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը լիովին պատրաստ են գործելու առանց աշխարհագրական սահմանափակումների», - նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Իրանի հարավում գտնվող Հորմոզգանի նահանգի Սիրիկ քաղաքը ենթարկվել է «թշնամական գնդակոծության»։