Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ Ռուսաստանը կարող է ընդունել Եվրոպայի մասնակցությունն Ուկրաինայի շուրջ բանակցություններին

2 րոպեի ընթերցում

Ռուսական իշխանություններն ավելի ու ավելի են գիտակցում, որ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները հնարավոր չեն առանց եվրոպացիների մասնակցության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Իռլանդիայում կայացած «Եվրոպական քաղաքական համայնք»-ի գագաթնաժողովի շրջանակում։

«Նախ և առաջ, սա լավ նորություն է», - հայտարարել է նա։ Գերմանիայի կառավարության ղեկավարը հավելել է, որ ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք այդ մոտեցումը կպահպանվի։ «Շատ բան կախված կլինի առաջիկա օրերին տեղի ունենալիք բանակցություններից», - նշել է Մերցը։

Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցային սեղանի շուրջ բերելն ավելի կարևոր է, քան Ուկրաինայի շուրջ բանակցություններում Եվրոպայի ներկայացուցիչ ընտրելը։ Նա նշել է, որ քննարկումներին մասնակցելու ռուսական կողմի պատրաստակամությունը կարևոր հանգամանք է։

Ավելի վաղ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ Կիևի ֆինանսական կարիքների բավարարման գործում ԵՄ բոլոր անդամ պետությունների մասնակցությունն անհրաժեշտ պայման է՝ 2028–2034 թվականների համար ԵՄ բյուջեի շուրջ բանակցություններն առաջ մղելու համար։

Հայերեն