Արսեն Գևորգյանի մահվան դեպքի հետ կապված իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ բացահայտված են․ Սրբուհի Գալյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան դեպքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Գալյանը նշել է, որ մահվան դեպքի հետ կապված իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ բացահայտված են։

«Տվյալ քրեակատարողական հիմնարկի միջանցքում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, որ Արսեն Գևորգյանի գանգատից հետո բանտախցին է մոտեցել քրեակատարողական ծառայողը, որը կանչել է բուժսպասարկում իրականացնող անձին, վերջինս էլ խուց մտնելուց հետո շտապօգնություն է կանչել։ Շտապօգնության ծառայության մեքենան քրեակատարողական հիմնարկ մուտք է գործել կանչից 16 րոպե հետո։

Ես նաև խոսել եմ Առողջապահության նախարարի հետ՝ պարզելու համար, թե տվյալ անձի ամբուլատոր քարտում որևէ հիվանդության վերաբերյալ նշում եղե՞լ է։ Ինձ ասվել է, որ ոչ մի հիվանդության մասին նշում չի եղել։ Այդ իշեմիկ խնդրի հետ կապված՝ տվյալ անձը չի գանգատվել։ Ավելին, դատական նիստի ընթացքում էլ առողջության հետ կապված նման խնդրի վերաբերյալ որևէ նշում չի կատարվել։ Անձն առողջական որևէ խնդրի վերաբերյալ բողոք չի ներկայացրել։ Նա քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ ևս առողջության հետ կապված բողոք չի ունեցել, այսինքն՝ չի նշել որևէ խնդրի մասին։ Ինքնազգացողությունը վատացել է հենց դեպքի օրը, րոպեների ընթացքում նրան է մոտեցել շտապօգնության ծառայությունը»,- ասել է Սրբուհի Գալյանը։

46-ամյա Արսեն Գևորգյանը մահացել է նոյեմբերի 10-ի առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական ծառայության ներկայացրած տվյալներով՝ ինքնազգացողության վատթարացումից հետո նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել հերթապահ բուժակը։ Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է կենսաբանական մահը։ Ծառայությունը հայտնել է նաև, որ Գևորգյանը հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական գանգատներ չէր ներկայացրել։ Մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գևորգյանը հոկտեմբերի 21-ից կալանավորված էր ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։

Հայերեն English

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի հետ կապված իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ բացահայտված են․ Սրբուհի Գալյան

Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Լիբանանի նախագահն Էրդողանի որդու հետ քննարկել է  երկկողմ գործընկերության ընդլայնման ուղիները

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելը

Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Զելենսկին հայտնել է Ուկրաինայի ռազմական արբանյակային Starshield ցանցում «համակարգված» սահմանափակումների մասին

Հայաստանում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխումները պետք է հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության և համայնքահեն աջակցության վրա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի