Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին հայտնել է, որ ռազմաօդային ուժերը նոյեմբերի 12-ին մայրաքաղաք Ռիադի տարածքում անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել։ «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին խոսնակը նշել է X-ի գրառման մեջ։

Ալ-Մալիքին տեղեկացրել է նաև Արևելյան շրջանում անօդաչու թռչող սարք որսալու և ոչնչացնելու մասին։ Նա հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է երկու բալիստիկ հրթիռ, որոնք արձակվել էին հութիների կողմից Արևմտյան շրջանի ուղղությամբ։

Ալ-Մալիքին նաև նշել է, որ նոյեմբերի 11-ին երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցված երկու բալիստիկ հրթիռի բեկորներն ընկել են Մեքքայի շրջանում։

Հութիները բազմիցս հերքել են Սաուդյան Արաբիայի մեղադրանքները Մեքքա և Մեդինա սուրբ քաղաքները թիրախավորելու մասին՝ պնդելով, որ իրենց ռազմական գործողություններն ուղղված են Սաուդյան Արաբիայի այլ հատվածներում գտնվող ռազմական և ռազմավարական թիրախների դեմ։

Հութիներին պատկանող Al Masirah  հեռուստաալիքը հայտնել է, որ նոյեմբերի 12-ին Սաադա նահանգի Շադա շրջանում սաուդական ուժերի հարվածներից մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Հութիների խոսնակ Յահյա Սարին X-ի գրառման մեջ նշել է, որ հութիները կարողացել են մի շարք բալիստիկ հրթիռներով թիրախավորել ալ-Բուրայկա շրջանում գտնվող սաուդական ուժերի հրամանատարական և օպերատիվ շտաբը, որը կառավարում և վերահսկում է սաուդյան զորախմբերը Լահջ, ադ-Դալի, Թաիզ և այլ նահանգների ճակատներում։

Նրա խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռներն 93 ավիահարված են հասցրել Լահջ, Թաիզ, ալ-Ջաուֆ, Հաջջա, Մարիբ և Զամար նահանգներում գտնվող քաղաքացիական տարածքներին, որոնց հետևանքով զոհեր ու վիրավորներ են գրանցվել։

Հայերեն Русский

Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը․ Ջուլիետա Ազարյան

Վենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street Journal

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

ՀԱՊԿ-ի խորհրդի նիստում Հայաստանին դաշինքից հեռացնելու հարց չի քննարկվել․ Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Գործադիրը 173 մլն դրամի աջակցություն տրամադրեց Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանը

Կառավարությունը 2 մլրդ 434 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր կիրականացնի 22 համայնքում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում

Սոնա Ղազարյանն ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը համարել է առողջ քննադատություն և բանավեճի հիմք