Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է
1 րոպեի ընթերցում
Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 9-ին Մասիս կայարանի տներից մեկից գողություն կատարելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը, օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տեղեկությունը հաստատվել էր։ Պարզվել էր, որ նույն թաղամասի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, մոտ կես տարի առաջ, օգտվելով տանտիրուհու բացակայությունից, հրել-բացել է պատուհանն ու բնակարանից գողացել կենցաղային էլեկտրական սարքեր։
Տանտիրուհուց ընդունվել է հաղորդում, իսկ 35-ամյա տղամարդն ընդունել է արարքը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գողոնը հայտնաբերվել է ամբողջությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։