Հայաստանը և ԵՄ-ն թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններով են փոխանակվել

3 րոպեի ընթերցում

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նոյեմբերի 9-10-ն անցկացվող ԵՄ «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի թվային հարցերով նախարարական առաջին հանդիպման շրջանակում տեղի է ունեցել  EuroHPC JU ձեռնարկության հետ համագործակցության վերաբերյալ մտադրությունների համատեղ հայտարարության փոխանակում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության և Եվրոպական հանձնաժողովի միջև։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը։ 

Հայտարարության փոխանակումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST)՝ Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին։

Հայտարարությամբ նախատեսվում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի՝ «EuroHPC JU»-ի մասնակից պետություն դառնալու ուղղությամբ։ Դա հնարավորություն կտա հայաստանյան գիտահետազոտական, կրթական և տեխնոլոգիական կառույցներին՝ օգտվելու եվրոպական գերհամակարգչային ռեսուրսներից և խորացնելու համագործակցությունը եվրոպական նորարարական ցանցերի հետ։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանում անվտանգ և վստահելի թվային 5G կապակցվածության վերաբերյալ մտադրությունների համատեղ հայտարարության փոխանակման արարողությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության, Եվրոպական հանձնաժողովի և շվեդական զարգացման ֆինանսավորման «Swedfund»-ի միջև։ Սրանով կողմերն արտահայտել են Հայաստանի հեռահաղորդակցության ցանցերի անվտանգության, դիմակայունության և վստահելիության ամրապնդման ուղղությամբ համագործակցելու մտադրությունը։

Հայտարարությունը  փոխանակել են  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը։

Արարողություններին ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։

Հայերեն English

ՆԳՆ-ն կոչ է անում օգտվել «Road Control» հավելվածից և նպաստել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը

Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան

Երևանի մնջախաղի պետական թատրոնը Մոսկվայում հանդես է եկել ներկայացմամբ

Հայաստանի՝ Միջին միջանցքին ինտեգրումը կհանգեցնի ՀՆԱ-ի և զբաղվածության ցուցանիշների ավելացման․ անդրադարձ Համաշխարհային բանկի զեկույցին

Հայաստանը և ԵՄ-ն թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններով են փոխանակվել

Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի բավականաչափ սկզբունքային և համարձակ. Անահիտ Մանասյան

Նյու Յորքում եռահարկ շենքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Երևանում կկայանա Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը

Եվրոպական ինդեքսներն աճել են - 11/11/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 11/11/26