Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր
1 րոպեի ընթերցում
Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են Երևանում օրերս անցկացված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածություններն ու դրանց արդյունավետ իրականացումը:
Կողմերն ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը և համոզմունք հայտնել, որ դրանք նպաստում են ՀՀ-ԻԻՀ կապերի ընդլայնմանը տարբեր ուղղություններով:
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: