ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է Ռուսաստան գյուղմթերքի արտահանման սահմանափակումների տնտեսական ազդեցությանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ակնկալում է, որ Ռուսաստան գյուղմթերքի արտահանման սահմանափակումները կվերանան կամ արտահանման շուկաների բազմազանեցմանն ուղղված ջանքերը հաջողություն կունենան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հովհաննիսյանն այս մասին ասել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցերին։

Նախարարի գնահատմամբ՝ այդ դժվարությունները պետական բյուջեի եկամուտների վրա մեծ ազդեցություն չունեն, սակայն արտահանման սահմանափակումներից տուժածներին աջակցելու անհրաժեշտությունը լրացուցիչ ծախսեր է առաջացրել։

Խաչատրյանը հետաքրքրվել է՝ բյուջեի նախագծում որքանով են հաշվառված արտաքին տնտեսական ռիսկերը, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում գործող առավելություններից հնարավոր զրկվելու հետևանքները։ Պատգամավորը հարցրել է՝ ներկայացված կանխատեսումները տարբեր սցենարների միջինացված արդյու՞նքն են, թե՞ առավել լավատեսական տարբերակը։

«Մեր սցենարը միջինացված սցենար չի, մենք վերցրել ենք ամենաիրատեսական սցենարը»,-պատասխանել է Հովհաննիսյանը։

Նախարարը նշել է, որ ռիսկերի վերաբերյալ գնահատումներ կան, և դրանց հնարավոր ազդեցությունը մեղմելու համար նախատեսված են պահուստային միջոցներ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ չի կարող ասել, թե ռիսկերն ինչ չափով կնյութականանան։

Անդրադառնալով Ռուսաստան գյուղմթերքի արտահանման դժվարություններին՝ Հովհաննիսյանն ասել է՝ կամ այդ սահմանափակումները կվերանան, կամ մեր ջանքերը դիվերսիֆիկացիայի հետ կապված կունենան հաջողություն։

«Ընդ որում՝ մենք արդեն ունենք մեծ հաջողություններ։ Բայց այստեղ նաև կարևոր է նշել, որ գյուղատնտեսության ոլորտը ինքը հարկունակ ոլորտ չի, հետևաբար մեր բյուջեի եկամուտների հետ կապված մեծ ազդեցություն չկա»,-ասել է Հովհաննիսյանը։

Նախարարը հավելել է, որ այս ոլորտում աշխատում են բազմաթիվ քաղաքացիներ։ Նրա խոսքով՝ առաջացած խնդիրների ազդեցությունն այս տարի դրսևորվել է նրանց աջակցելու համար լրացուցիչ ծախսերի անհրաժեշտությամբ, սակայն այդ ծախսերի ծավալն, իր գնահատմամբ, չի փոխում ներկայացված բյուջետային սցենարը։

Հայերեն English Русский Türkçe

Վահե Հովհաննիսյանը ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման և դրամական փոխանցումների կրճատման միջև ուղիղ կապ չի տեսնում

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է Ռուսաստան գյուղմթերքի արտահանման սահմանափակումների տնտեսական ազդեցությանը

Պենտագոնը «լիակատար հաղթանակի» մասին է հայտարարել Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու անհաջող փորձից հետո

Մարթա Կոսը հայտնել է, որ Մոլդովայի քաղաքացիներին ցուցաբերվող եվրոպական աջակցությունը համերաշխության դրսևորում է. Moldpres

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն Անթալիայում հանդիպել է Ֆիջիի գործընկերոջ հետ

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին

Վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունն Անթալիայում մեկնարկած COP 31-ին

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար. ծրագրի մանրամասները

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները

Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ