Ռուբիոն և Սիբիհան քննարկել են Ուկրաինայի հարցով խաղաղության ջանքերը և ռազմավարական գործընկերության զարգացումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան նոյեմբերի 10-ին հանդիպում են անցկացրել Փարիզում և քննարկել խաղաղության ջանքերն ու պաշտպանական համագործակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրառման մեջ նշել է Ռուբիոն։

«Արդյունավետ հանդիպում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Քննարկեցինք ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու շուրջ ընթացող բանակցությունները, էներգետիկ կայունությունը և պաշտպանական ոլորտում համագործակցությունը», - նշված է գրառման մեջ։

Ռուբիոյի խոսքով՝ Միացյալ Նահանգները շարունակում է կենտրոնացած մնալ կայուն և տևական խաղաղության հաստատման վրա։

Իր հերթին, Անդրեյ Սիբիհան X-ում գրառման մեջ նշել է, որ Ռուբիոյի հետ զրույցի առանցքում էին ԱՄՆ-ի նախաձեռնած խաղաղարար ջանքերը, իրավիճակը մարտի դաշտում և միջազգային զարգացումները։

«Մենք պետք է օգտագործենք դիվանագիտության և լարվածության թուլացման յուրաքանչյուր հնարավորություն։ Ուկրաինան շնորհակալ է Միացյալ Նահանգներին իր ներգրավվածության համար, և մասնավորապես՝ առաջին տիկին Մելանյա Թրամփին Օլեշկիում հաջող մարդասիրական գործողության միջոցով փրկված կյանքերի համար», - նշել է նա գրառման մեջ։

Սիբիհայի խոսքով՝ նաև քննարկվել է Սև ծովի հարցը և գլոբալ պարենային անվտանգության ապահովման նպատակով այնտեղ նավագնացության ազատության վերականգնման անհրաժեշտությունը։

«Ուկրաինան պատրաստ է Միացյալ Նահանգների հետ զարգացնել փոխշահավետ համագործակցություն անվտանգության և տնտեսության ոլորտներում, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության և տնտեսական հեռանկարային նախագծերի շուրջ», - հավելել է նա։

Սիբիհան կրկին պետքարտուղարին հրավիրել է այցելել Ուկրաինա։

Հանդիպումը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու դիվանագիտական ​​շփումների ակտիվացման ֆոնին։

Փարիզում բանակցություններին զուգահեռ ուշադրությունը կենտրոնացած է Աբու Դաբիում մեկնարկած բանակցությունների վրա։

Միացյալ Նահանգներ

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Հայերեն Русский

Աբու Դաբիի բանակցություններում կքննարկվեն հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային անվտանգության պարամետրերը. Լավրով

ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

Ռուբիոն և Սիբիհան քննարկել են Ուկրաինայի հարցով խաղաղության ջանքերը և ռազմավարական գործընկերության զարգացումը

Արդարադատության նախարարն անդրադարձել է ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին

Մհեր Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը ԵՄ քաղաքացիական հասարակության հետ

Կոնգոն 66 զինվորի մահվան է դատապարտել «վախկոտ» լինելու համար

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Մեդինսկին և Ումերովը հայտնել են, որ եռակողմ հանդիպման օրակարգում խաղաղության հասնելու ուղիների որոնումն է

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը