1 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր վարչակազմի կոշտ քաղաքականությունը միգրացիայի ոլորտում՝ կտրականապես բացառելով երկրում գտնվող անօրինական միգրանտների համար համաներման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
«Մենք արտաքսման շատ խիստ քաղաքականություն ենք վարում։ Ոչ մի համաներում չկա, չկա ընդհանրապես ոչինչ։ Մենք հավատարիմ ենք մնում դրան, սակայն կենտրոնանում ենք վատագույններից վատագույնների վրա։ Մենք ցանկանում ենք արտաքսել մարդասպաններին, նրանց մեծ մասին արդեն արտաքսել ենք», - ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նշել է, որ անօրինական միգրանտներից շատերն աշխատանք են գտել և հարկեր են վճարում, սակայն ընդգծել է, որ նրանք խախտել են օրենքը։
Սպիտակ տան ղեկավարը կրկին խիստ քննադատության է ենթարկել նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությունը՝ հայտարարելով, որ նրա կառավարման օրոք երկրում հայտնվել են միլիոնավոր անօրինական միգրանտներ։