Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից 5 տարվա ընթացքում քննված 7524 քրվարույթից 1050-ն ուղարկվել է դատարան․ Արթուր Նահապետյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն 5 տարվա ընթացքում քննել է 7524 քրեական վարույթ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ ելույթ ունենալով իր ղեկավարած կառույցի ձևավորման 5-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին։

Արթուր Նահապետյանը նշել է, որ այդ 7524 քրեական վարույթներից 1050-ը 2481 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ընդհանուր առմամբ՝ ընթացք է տրվել 23173 դիմում-հաղորդումների։

«Անդրադառնալով 2026 թվականի առաջին 9 ամիսների արդյունքներին՝ նշեմ, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 2472 քրեական վարույթով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 2061 քրեական վարույթով էր նախաքննություն իրականացվել։ Այս տարվա 9 ամսվա ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 799 անձի վերաբերյալ 286 քրեական վարույթ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 431 անձի վերաբերյալ 170 վարույթ էր ուղարկվել դատարան։ Այսպիսով, դատարան ուղարկված վարույթների թիվն ավելացել է 116-ով, իսկ մեղադրյալների թիվը՝ շուրջ 85 տոկոսով։

Ընթացիկ և ավարտված գործերով դրամական տեսքով վերականգնվել է շուրջ 327 միլիոն դրամ։ Արգելադրվել է շուրջ 24 միլիարդ 300 միլիոն դրամի անշարժ և շարժական գույք։ Համայնքներին վերադարձվել է ապօրինի օտարված 19 հողատարածք, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 873 միլիոն դրամ»,- ասել է Արթուր Նահապետյանը։

Հայերեն English

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը խոսել է Մարտի 1-ի գործի ընթացքի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի նոր համալիրի կառուցման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Փաշինյան

Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն 2027-ին կնվազի 2.5 մլրդ դրամով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեն 2027-ին կավելանա 37 մլրդ դրամով

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից 5 տարվա ընթացքում քննված 7524 քրվարույթից 1050-ն ուղարկվել է դատարան․ Արթուր Նահապետյան

Բաղային հայտնել է, որ ԱԷՄԳ-ի պաշտոնյաները վերջերս ստուգայց են կատարել Բուշեհրի ատոմակայանում

Վահրամաբերդ բնակավայրում կառուցվում է նոր բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին

Կրասնոյարսկի երկրամասում ավելի քան 500 որսորդ հատուկ վճար է ստացել սպանված արջերի համար