1 րոպեի ընթերցում
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Չինաստանում ընթացող աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի կանանց ընտրանու անդամ Էմմա Պողոսյանը 86 կգ քաշային կարգում պոկում վարժությունում գլխավերևում պահեց 106 կգ, իսկ հրում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138 կգ ու 143 կգ:
Երկամարտի 249 կգ արդյունքով՝ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է: