1 րոպեի ընթերցում
Կյանքի 88-րդ տարում մահացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստ»-ին։
Մեծանուն դերասանուհու դուստրը՝ Օլգա Շուկշինան, հայտնել է, որ մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել։
Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինայի հրաժեշտի արարողությունը կկայանա Կունցևոյի սրահում երեքշաբթի օրը, իսկ հուղարկավորումը տեղի կունենա Նովոդևիչի գերեզմանատանը։
Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» նա 1998 թվականին պարգևատրվել է չորրորդ աստիճանի շքանշանով։ 2011 թվականին մեծանուն դերասանուհու անունով աստղ է տեղադրվել Անապայի «Կինոդերասանների աստղային ծառուղում»։