ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է նավթատար երկու լցանավում բռնկված հրդեհների մասին, երբ դրանք փորձել են Հորմուզի նեղուցն անցնել Թեհրանի կողմից չարտոնված երթուղով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ լցանավերն անջատել էին իրենց նավիգացիոն և նույնականացման համակարգերը և փորձում էին Նեղուցն անցնել ԱՄՆ զինված ուժերի աջակցությամբ։

Ըստ հրապարակման՝ լցանավերում հրդեհը բռնկվել է ականների պայթելուց հետո, և դրանք կանգ են առել»։

ԻՀՊԿ-ն կրկին հայտարարել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղին շարունակում է փակ մնալ, և «ոչ մի փոփոխություն չի լինի այնքան ժամանակ, մինչև չկատարվեն իրանական յոթ պայմանները», որոնք առաջարկվել են ԱՄՆ-ին։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ամերիկացի զինվորականների փորձերը՝ «ստիպել նավթատար լցանավերին անցնել չարտոնված և ականապատված տարածքներով, կհանգեցնեն միայն կրկնվող և խայտառակ անհաջողությունների»։

Վերջին օրերին ԻՀՊԿ-ն գրեթե ամեն օր հայտնում է Հորմուզի նեղուցում լցանավերի հետ կապված միջադեպերի մասին։

Հայերեն Русский

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան