Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

2 րոպեի ընթերցում

Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընտրության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՍԴ փոխնախագահ, նախագահի թեկնածու Էդգար Շաթիրյանը։

«Ընտրությունն ավարտված է, դատարանն ընտրել է իր նախագահին։ Ես չեմ ընտրվել»,- ասել է Շաթիրյանը։

ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրված էին Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը։ Ընտրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ դատարանի աշխատակարգային նիստում։

ՍԴ նախագահի նախորդ ընտրությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 14-ին։ Այդ ժամանակ ևս առաջադրվել էին նույն երկու թեկնածուները․ Շաթիրյանի թեկնածությունն առաջադրվել էր աշխատակարգային նիստում, իսկ Վարդանյանն ինքնաառաջադրվել էր։

Գաղտնի քվեարկության առաջին և երկրորդ փուլերում թեկնածուներից ոչ մեկը չէր ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ։ Սահմանադրական դատարանն ընտրությունը չկայացած էր համարել՝ հայտարարելով նոր ընտրություն անցկացնելու մասին։

Նոր նախագահ ընտրելու անհրաժեշտությունն առաջացել էր հոկտեմբերի 12-ին Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնում պաշտոնավարման վեցամյա ժամկետը լրանալուց հետո։ Դիլանյանը շարունակում է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։ Սահմանադրության համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից նախագահ է ընտրում վեց տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Հայերեն English Русский

Ֆրանսիայում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 2 զոհ, 16 վիրավոր

Թբիլիսիում կայացել է «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով դասախոսություն

Կամիշևախայում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 53-ի

Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է ամբողջ աշխարհի համար. ճապոնացի փորձագետ

Լիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ Գերմանիայի հրամանատարությամբ

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան