«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ՝ ներկայացնելով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանախոսության ընթացքում Փաշինյանն ընդգծել է, որ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը պետության մասին է։

««Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունն այն մասին է, որ պետությունն ամենակարևոր բանն է, որ մենք որպես ժողովուրդ կարող ենք ունենալ։ Չկա պետությունից ավելի կարևոր բան, և մեր բոլոր ջանքերը, գործողությունները, նպատակները, պատկերացումները կապված են և կապված պետք է լինեն պետության հետ, Հայաստանի Հանրապետության հետ, նրա շահերի և նրա հարատևության տեսլականի հետ։ Ի՞նչ է նշանակում պետության հարատևության տեսլական։ Պետության հարատևության տեսլականը հետևյալն է. դա նշանակում է, որ մենք պետությունը պետք է զարգացնենք և այն դարձնենք իր քաղաքացիների համար անվտանգության, բարեկեցության, ազատության գործիք, և այդ գործիքը սերնդեսերունդ պետք է փոխանցենք, և Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, պետք է գոյություն ունենա հավիտյան։ Սա է պետության հարատևության տեսլականը»,- մանրամասնել է ՀՀ վարչապետը։

Վարչապետն անդրադարձել է հնչող  քննադատություններին, թե «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը նպատակ ունի նենգափոխել  հայ ժողովրդի ինքնությունը։

«Մենք ոչ միայն համաձայն չենք այդ ձևակերպման հետ, այլև ընդհակառակը՝ համոզված ենք, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հենց մեր ինքնությունը պաշտպանելու, պահպանելու և զարգացնելու մասին է, որովհետև արդեն ասացի, որ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետության մասին է, իսկ պետությունը մեր ինքնության մասին է իրականում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հայերեն Русский Türkçe

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը