Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

2 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում, 2026 թվականի հոկտեմբերի 19-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Իջևան համայնքի և ֆիզիկական անձանց՝ Գետահովիտի համայնքապետարանի՝ 329 քմ մակերեսով վարչական շենքի և 0.15927 հա հողամասի վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է ներկայացրել ՀՀ դատախազությունը։

 Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով ցանկացած եղանակով օտարել կամ գրավադրել նշված գույքը:

Պետշահերի ուսումնասիրության արդյունքում պարզված հանգամանքների հիման վրա Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. Հաղորդման հիման վրա՝ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (փողերի լվացում) և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը) հատկանիշներով:

2026 թվականի օգոստոսի 20-ին վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ա.-ի նկատմամբ: Ա.Ա.-ի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառված է վարչական հսկողություն և գրավ՝ 5.000.000 դրամի չափով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե