Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց՝ վերջին րոպեներին բաց թողնելով հաղթանակը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն շարունակում է ելույթները Եվրոպա լիգայի հիմնական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպա լիգայի հիմնական փուլի 4-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում մրցեց պորտուգալական «Տորենսե»-ի հետ: 

Պորտուգալական ակումբին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը խաղի 13-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Ագուրեն:

«Արարատ-Արմենիա»-ն  մինչ խաղակեսի ավարտը վերականգնեց հաշվի հավասարությունը: Ստանալով Ժիրայր Շաղոյանի փոխանցումը՝ գոլը խփեց Կարեն Մուրադյանը: Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի չեմպիոնը առաջ անցավ հաշվի մեջ: Գոլային փոխանցում կատարեց Արթուր Սերոբյանը, իսկ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Վիլսոնը: Հանդիպման ավելացված ժամանակում «Արարատ-Արմենիա»-ն 3 րոպեի ընթացքում երկու գնդակ բաց թողեց ու պարտություն կրեց այս խաղում: Մրցակցի կազմում գոլերը հեղինակեցին Վասկեսը և Դրամեն։ 

Նշենք, որ հանդիպման 25-րդ րոպեից պորտուգալական ակումբը խաղում էր 10 հոգով, քանի որ կարմիր քարտ էր ստացել Ագուիրը։ Խաղի 76-րդ րոպեին էլ դաշտից հոռացվել էր «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Վիկտորը։ 

Եվրոպա լիգայի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 26-ին՝ մրցելով ավստրական«Զալցբուրգ»-ի հետ: Մինչ այս Հայաստանի չեմպիոնը ոչ մի միավոր չի վաստակել՝ կրելով 4 պարտություն։ 

Հայերեն

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե

Վարչապետը պատասխանում է«Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ղեշմ կղզու երկնքում ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին

2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններով

Թրամփը հայտարարել է «մեծ համաձայնագիր» պատրաստելու մասին, որը դուրս է գալիս Ուկրաինայի շրջանակներից

ՀՀ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը 2027 թվականին կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով