Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ստացվել են ավելի քան 86 ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ հաղորդումներ, որոնց առթիվ նախաձեռնվել է չորս քրեական վարույթ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, վարույթների նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ձկնաբուծարաններն առանց ջրօգտագործման թույլտվության օգտագործել են ստորերկրյա ջրային ռեսուրսները, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով փչացրել են գյուղատնտեսական նշանակության հողը:

Նախաքննության ընթացքում ձկնաբուծարանների կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 18 մլն 500 հզր ՀՀ դրամի վնասը:

Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Սփյուռքի հանձնակատարը կողմ է Հայաստանի քաղաքացիություն ստանալու պայմանների խստացմանը

Կառավարությունն ավելի քան 10 մլրդ դրամ կհատկացնի «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար

Մոլդովայի խորհրդարանի հատուկ նիստում ելույթ կունենա եվրահանձնակատար Մարթա Կոսը. Moldpres

Հղի կնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է