Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

1 րոպեի ընթերցում

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի Եվրամիություն մեկնելու հնարավորությանը ևս մեկ քայլով են մոտեցել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարթա Կոսն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Հայերը մեկ քայլով ավելի են մոտեցել դեպի Եվրամիություն առանց վիզա ճամփորդելուն։ Եվրամիության աջակցությամբ Հայաստանի քաղաքացիները կարող են ստանալ նոր կենսաչափական անձնագրեր, ինչը կնպաստի սահմանային ստուգումների արագացմանն ու ճամփորդությունների դյուրացմանը։ Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին, և մենք այդ ընտրությունը կյանքի ենք կոչում Հայաստանի ժողովրդի համար»,– գրել է Կոսը։

Հիշեցնենք, որ Հայաստանում նոյեմբերի 1-ից գործարկվել է կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգը։ Կենսաչափական համակարգի ներդրումը Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման կարևոր բաղադրիչներից մեկն է։ Հայաստանն այս պահին միակ երկիրն է, որը Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեջ է։ 

Հայերեն Русский

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Սփյուռքի հանձնակատարը կողմ է Հայաստանի քաղաքացիություն ստանալու պայմանների խստացմանը

Կառավարությունն ավելի քան 10 մլրդ դրամ կհատկացնի «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար

Մոլդովայի խորհրդարանի հատուկ նիստում ելույթ կունենա եվրահանձնակատար Մարթա Կոսը. Moldpres

Հղի կնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Բուլղարիայի 35-րդ անտարկտիկական արշավախմբի մասնակիցների առաջին խումբը մեկնել է սառցե մայրցամաք. BTA

Ժաննա Անդրեասյանն ու Էդուարդո Վիլեգաս Մեխիասը քննարկել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները

Կատարի ափերի մոտ լցանավ է գնդակոծվել․ UKMTO

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 05/11/26