1 րոպեի ընթերցում
Հյուսիսային Կորեայում նոյեմբերի 4-ին անցկացվել է հակաօդային պաշտպանության նորագույն համալիրի փորձարկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«ԿԺԴՀ-ի հրթիռաշինության գլխավոր վարչությունը նոյեմբերի 4-ին անցկացրել է հակաօդային պաշտպանության նորագույն համալիրի փորձնական արձակում՝ դրա նախագծատեխնիկական բնութագրերը հաստատելու նպատակով»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ։
Նշվում է, որ արձակման ընթացքում հաստատվել են «նոր նյութերի տեխնիկական բնութագրերն ու հուսալիությունը», ինչպես նաև «հակաօդային պաշտպանության համալիրի՝ թիրախները ճանաչելու և նույնականացնելու կարողությունները»։