1 րոպեի ընթերցում
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նոյեմբերի 5-ին հայտնել է, որ Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնելու փորձերի հետևանքով երկու նավթատար լցանավ և մեկ քարշակ հրդեհվել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը։
ԻՀՊԿ-ի փոխանցմամբ՝ լցանավերից մեկն ականի է բախվել՝ փորձելով անցնել նեղուցից հարավ գտնվող ծովային ուղով, իսկ մյուս գերխոշոր լցանավը հրդեհվել է ջրային ուղու արևելյան հատվածից դուրս գալիս։ Երկրորդ նավին մոտեցած քարշակը, որը փորձել է օգնել մարելու հրդեհը, նույնպես բռնկվել է։
Նշվում է նաև, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերի էլեկտրոնային պատերազմի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել ներխուժած երկու «Լուկաս» անօդաչու թռչող սարքերի նկատմամբ՝ ուղղորդելով դրանք անվտանգ վայրէջքի և առգրավելով որպես ռազմավար։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնել են, որ իրանական ռազմածովային ուժերը շարունակում են լիակատար վերահսկողությամբ կառավարել Հորմուզի նեղուցը։