ՆԳ նախարարը պարզաբանել է կենսաչափական անձնագրերի վճարների ուղղությունն ու սոցիալական աջակցությունը

2 րոպեի ընթերցում

Կենսաչափական անձնագրի համար սահմանված 28 հազար 650 դրամը և նույնականացման քարտի համար նախատեսված 5 հազար 950 դրամը վճարվում են մասնավոր գործընկերոջը՝ ծառայությունների մատուցման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե փաստաթղթերի համար վճարվող գումարները պետական բյուջե՞ են ուղղվում, թե՞ «ՀայՓաս» ընկերությանը։

Նախարարի խոսքով՝ սոցիալական որոշ խմբերի ծախսերը պետության կողմից փոխհատուցելու վերաբերյալ մանրամասները նախատեսվում է ներկայացնել հունվար-փետրվարին։

«28 հազար 650 դրամը և 5 հազար 950 դրամը մասնավոր գործընկերոջ կողմից սահմանված ինքնարժեքն են։ Պետությունը որևէ շահույթ չունի»,- նշել է նախարարը։

Սարգսյանի խոսքով՝ մասնավոր գործընկերը համակարգի ներդրման համար կատարել է 20 միլիոն եվրոյի ներդրում և շարունակում է ներդրումները։ Նա հերքել է, թե նույն ծառայության համար ընկերությունը միաժամանակ վճարում է ստանում և՛ պետական բյուջեից, և՛ քաղաքացուց։

«Կրկնակի չի վճարվում։ Մենք որևէ այլ վճար չենք տալիս կոնկրետ «ՀայՓաս»-ին։ Որևէ բան չի վճարվել պետբյուջեից»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ սոցիալական որոշ խմբերի համար նախատեսվող արտոնության դեպքում համապատասխան ծախսը կծածկի պետությունը։

Նախարարը հայտնել է նաև, որ հատուկ համարներով անձնագրերի գնային քաղաքականությունը նախատեսվում է ներկայացնել հունվար-փետրվարին։ Նման անձնագիր ստանալը լինելու է քաղաքացու ցանկությամբ։

Հայերեն

Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը

Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Կենսաչափական անձնագրերի օրինաչափ համարները կվաճառվեն նաև աճուրդով. Նելլի Դավթյան

ՆԳՆ-ն ավարտում է վարորդների տեսանելիությունը խանգարող լուսարձակների խնդրի կարգավորման աշխատանքները

Բացթողումները կվերլուծվեն, սխալների ուղղությամբ աշխատանք կտարվի. ազատ ոճի ըմբշամարտիկներն ամփոփել են ԱԱ-ի արդյունքները

Աշխարհում ծայրահեղ աջ շարժումը կազմալուծվում է. Սանչեսը՝ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների մասին

ՆԳՆ-ն Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունների դադարեցման վերաբերյալ տվյալ չունի

Նոր կենսաչափական անձնագիրը անձի իրավական պաշտպանության մասին է. Նելլի Դավթյան

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

ՆԳ նախարարը ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քննության ուշացումները բացատրել է դիմելիության աճով