Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում
1 րոպեի ընթերցում
Երևանում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում, երթևեկության անվտանգությունն ապահովելու և հետիոտների կողմից երթևեկելի մասն անվտանգ հատելու նպատակով նոյեմբերի 5-ից կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
Նաև նշվում է, որ հանրային փոխադրամիջոցից օգտվելու հասանելիությունն ապահովելու նպատակով դեպի Քըրք Քըրքորյան փողոց ուղղության համար կկազմակերպվի հանրային փոխադրամիջոցի կանգառ: