1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2027 թվականի պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 27 մլրդ 468 մլն դրամ, ինչը շուրջ 2.9 մլրդ դրամով ավելին է 2026 թվականի հատկացումից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ընթացքում հայտնեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Արդարադատության նախարարության հիմնական ծրագրերն են դատական և իրավական բարեփոխումների շարունակական իրականացումը, թվային արդարադատության զարգացումը, քրեակատարողական, պրոբացիայի և հարկադիր ծառայությունների կարողությունների զարգացումը: Բարեփոխվելու է նաև ընտրական օրենսդրությունը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից քաղած դասերի հիման վրա, շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի շուրջ աշխատանքները»,- ասաց Գալյանը:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները համատեղ նիստերում սկսել են «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: