Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի մանկապարտեզում նոր խումբ է բացվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի նախաձեռնությամբ և մի շարք  կազմակերպությունների ու անհատների աջակցությամբ Մեծ Մասրիկի մանկապարտեզում իրականացվել են կարևոր բարեփոխումներ՝ ստեղծելով երեխաների կրթության, խնամքի և զարգացման համար առավել բարենպաստ ու ժամանակակից պայմաններ։

Մանկապարտեզում բացվել է նոր խումբ, իսկ մյուս խումբը տեղափոխվել է բարեկարգված և սահմանված չափորոշիչներին համապատասխանող տարածք՝ ապահովելով փոքրիկների առօրյայի առավել հարմարավետ կազմակերպումը։

Կազմակերպված միջոցառման ընթացքում Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն  իր երախտագիտությունն է հայտնել ծրագրի իրականացմանն աջակցած գործընկերներին։

Համայնքի ղեկավարը, բարձր գնահատելով գործընկերների ներդրումն ու պատրաստակամությունը, շնորհակալագրեր է հանձնել  նախաձեռնության իրականացմանն աջակցած կազմակերպություններին և բարերարներին՝ Երևանի «Ռոթարի ակումբին», Դեաննե Գեորգետտե Յոունգին, «Դու մենակ չես» բարեգործական հիմնադրամին, ԱՄՆ «Փարոս» հիմնադրամին, «Ֆոքս օն չիլդրեն նաու» բարեգործական կազմակերպությանը։

Հայերեն

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/11/26

Ասիական ինդեքսներ - 02/11/26

2027-ին նախատեսվում է ներդնել տարեցների խնամատարության ծրագիր

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակելու հարցը քննարկվում է. Թորոսյան

Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027 թվականի բյուջեն կկազմի 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ