«Սարդարապատ»-ը Արմավիրի քաղաքային մարզադաշտում առաջին տնային խաղն անցկացրեց «Վան»-ի դեմ. գրանցվեց ոչ-ոքի

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբն առաջին անգամ հանդիպում անցկացրեց Արմավիրի քաղաքային մարզադաշտում՝ սեփական հարկի տակ ընդունելով «Վանին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մինչև խաղի մեկնարկը տեղի ունեցավ պարգևատրման արարողություն․ 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի պետ Դավիթ Հարությունյանը «Սարդարապատ»-ի հարձակվող Համլետ Մինասյանին հանձնեց Հայաստանի Առաջին խմբի 2025/26 մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը։ Նախորդ մրցաշրջանում Մինասյանը դարձել էր 30 գոլի հեղինակ՝ գլխավորելով առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը։

Հանդիպման հատուկ հյուրերն էին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոն Կարեն Ասլանյանը և բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանը։ Հայ մարզիկները ողջունեցին մարզադաշտում ներկա երկրպագուներին և կատարեցին «Սարդարապատ» – «Վան» հանդիպման խորհրդանշական առաջին հարվածը։


Խաղում հաշիվը բացեցին հյուրերը, սակայն 17-րդ րոպեին Լևոն Պետրոսյանը հավասարեցրեց այն։ Երկրորդ խաղակեսում՝ 61-րդ րոպեին, Համլետ Մինասյանը դարձավ «Սարդարապատ»-ի երկրորդ գոլի հեղինակը՝ առաջ մղելով տանտերերին։ Հետագայում «Վանը» կարողացավ հավասարեցնել հաշիվը, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2։

Այսպիսով, «Սարդարապատ»-ն Արմավիրի քաղաքային մարզադաշտում անցկացրած իր առաջին հանդիպումն ավարտեց մեկ միավոր վաստակելով։

Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետո «Սարդարապատն» ունի 17 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Հայերեն

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ծանրորդ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարն ԱԱ-ում

Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել երկարաձգել Արևմտյան Սահարայում առաքելության գործունեության ժամկետը. լրատվամիջոցներ

Բյուրականի աստղադիտարանում ներկայացվել է ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությանը նվիրված նոր զեկույց

Միրզոյանն ու Ռաջին քննարկել են Հայատանի և Լիբանանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության զարգացման հարցեր

Փարիզում բողոքի ցույցերի պատճառով հոկտեմբերի 31-ին կփակվի մետրոպոլիտենի 40 կայարան

«Սարդարապատ»-ը Արմավիրի քաղաքային մարզադաշտում առաջին տնային խաղն անցկացրեց «Վան»-ի դեմ. գրանցվեց ոչ-ոքի