Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

2 րոպեի ընթերցում

Կատարի միջնորդները հոկտեմբերի 30-ին կրկին ժամանել են Թեհրան՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու ջանքերի շրջանակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով բանակցություններից տեղյակ պաշտոնյայի։

Աղբյուրի խոսքով՝ միջնորդական բանակցությունները համակարգվում են ԱՄՆ-ի հետ։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ին Կատարն Իրանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի նոր նախագիծ։

Իրան

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters

Ըստ Reuters-ի՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան առաջարկներն անընդունելի է որակել՝ նշելով, որ Թեհրանը չի պատրաստվում փոխել միջուկային հարցի շուրջ իր դիրքորոշումը։

Վաշինգտոնը ցանկանում է, որ միջուկային հարցերը ներառվեն բանակցությունների օրակարգում հենց սկզբից։ Մինչդեռ Թեհրանը պահանջում է, որ ԱՄՆ-ն նախ դադարեցնի իրանական նավահանգիստների շրջափակումը և վերացնի նավթի արտահանման նկատմամբ սահմանված պատժամիջոցները։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է սերտ կապ պահպանել միջնորդների հետ՝ քննարկելու այն առաջարկները, որոնք կարող են ապահովել Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու նպատակով 7-օրյա ծրագրի իրականացումը։

Իրան

Թեհրանը մշտական ​​կապի մեջ է միջնորդների հետ՝ Հորմուզի նեղուցը վերաբացելու 7-օրյա ծրագրի գաղափարների շուրջ. Արաղչի

Հայերեն Русский

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ