1 րոպեի ընթերցում
COP17-ի ամփոփիչ միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 31-ին ժամը 16։00-21․30-ը Երևանում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, նշելով, որ կսահմանափակվի Մոսկովյան փողոցից դեպի Թամանյան փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց ճանապարհահատվածի երթևեկությունը։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից և տեղում հետևել պարեկային ծառայողների ցուցումներին։