Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը։

Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Սլովենիա հարաբերությունների հետեւողական զարգացումը՝ առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցին և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հետաքրքրության այլ թեմաների։  

Հայերեն English Français Türkçe 中文