1 րոպեի ընթերցում
Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 29-ին ժամը 12։45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը` տեղեկացնելով, որ 2 տուժածներից մեկը մահացել է։
«Երևանի Գաջեգործների փողոցում՝ Աղի լիճ տանող ճանապարհին, կոյուղագծի անցկացման աշխատանքների ընթացքում փորված հատվածը փլուզվել է, ինչի հետևանքով կա երկու տուժած, որոնցից մեկը, ցավոք, մահացել է, իսկ մյուս քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, տեղափոխվել է բժշկական կենտրոն»,– «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազարյանը։